News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոտ ժամանակներս Ռուսաստանում դժվար է բարձր գնաճ կանխատեսել։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (WIIW) ԱՊՀ երկրների հարցերով մասնագետ Վասիլի Աստրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում գնաճը հիմնականում շտկվում է դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլու փոխարժեքի հետ։ Արժեզրկվող ռուբլին ներմուծվող ապրանքները թանկ է դարձնում, սակայն սպառողական զամբյուղում դրանց բաժինը համեմատաբար փոքր է։

Հումքային տնտեսություններում փոխարժեքը գնաճի վրա ավելի շատ է ազդում, քան, օրինակ, եվրոգոտում, որտեղ գործարքների մեծ մասը ներքին է։ Հենց այդ պատճառով եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքի տատանումները ուժեղ չի ազդում եվրոգոտում գնաճի վրա։

«Իսկ Ուկրաինան կամ Ռուսաստանը, որոնք շատ հումքային ապրանքներ են արտահանում, կախված են դրանց գներից։ Այդ ապրանքների գնանկմամբ անկում է ապրում ազգային արժույթը, սկսվում է գնաճ, իսկ զուգահեռաբար՝ հետընթաց։ Հարկ է նշել, որ Ուկրաինայի Ազգային բանկը եւ ՌԴ ԿԲ–ն ուժեղացրել են այն հետընթացը՝ բարձրացնելով դրույքը։ Արդյունքում ավելի շատ էին նվազում վարկավորումն ու առաջարկը։ Իսկ հենց այս պահին կարելի է օգտագործել հակացիկլային միջոցներ՝ ավելի ակտիվ ինդեքսավորել աշխատավարձերն ու թոշակները, պաշտպանել արդյունաբերության թիրախային ոլորտները, առաջին հերթին՝ բարձր տեխնոլոգիական»,– կարծում է Աստրովը։

Ցածր գնաճ կարելի է սպասել նաեւ այն պատճառով, որ Ռուսաստանում տնտեսական աճը 2017–ին ակնկալվում է 1-15 տոկոսի սահմաններում։ «ՌԴ ներկայիս ֆինանսական ղեկավարությունում որոշումներ են կայացնում լիբերալ ուժերը, որոնք, ըստ էության, շարունակում են Կուդրինի՝ կոշտ դրամավարկային քաղաքականության գիծը։ Երբ տնտեսությունը 4-5 տոկոս աճ է ունենում, միգուցե եւ պետք չէ ֆիսկալ խթան, սակայն հիմա ամեն բան այլ է։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլիներ ներարկման հակացիկլային քաղաքականությունը։ Մասամբ սպառման աջակցության համար թոշակների ինդեքսացիայի տեսքով։ Իսկ մասամբ էլ արդյունաբերության որոշ սեկտորների զարգացման համար»,– նշել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ