News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015 թվականի օգոստոսին Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) համալրվեց նոր՝ հինգերորդ անդամով՝ Ղրղզստանով: ԵՏՄ-ն, ինչպես հայտնի է, նախատեսում է տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակ՝ օրինակ, ԱՊՀ–իհետ համեմատությամբ: Հասկանալի է, որ կազմակերպության առանցքը Ռուսաստանն է, որը շատ պարամետրերով  գերազանցում է ԵՏՄ մյուս բոլոր անդամներին միասին: Իսկ ինչպիսի՞ն է ԵՏՄ մյուս երկրների համագործակցությունը:

ԵՏՄ Ղրղզստանի մուտքից արդեն 10 ամիս է անցել: Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել Ղրղզստանի եւ Հայաստանի միջեւ, օրինակ, արտաքին առեւտրի ոլորտում: Ընթացիկ տարվա հունվար-հունիսին երկու երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը այնքան փոքր էր, որ մեր վիճակագրական տվյալներում Ղրղզստանն առանձին չի հիշատակվում եւ մտցվել է «ԱՊՀ այլ երկրներ» խմբի մեջ:

Այդ պատճառով կբերենք անցած տարվա մաքսակետի տվյալները: Տվյալ տարում մեր արտահանումը Ղրղըզստան փոքր-ինչ կրճատվել է նախորդ տարվա համեատությամբ (1,5 տոկոսով) եւ կազմել է… 371 հազար դոլարից պակաս: Ըստ որում՝ արտահանման ծավալի 70 տոկոսից ավելին ապահովել է միայն մեկ ապրանքախումբ՝ դեղամիջոցները: Նշենք, որ Ղրղըզստանի ներմուծման զգալի մասը բաժին է ընկնում նրան հարեւան երկրին՝ Չինաստանին:

Ղրղըզստանից Հայաստան ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է հարվածային տեմպերով՝ 3,4 անգամ: Սակայն բացարձակ թվերով ցուցանիշը բավական համեստ է՝ խորհրդանշական 155 հազար դոլար: Ըստ որում՝ տեսականին  կազմել է չորս տեսակի ապրանք: Ինչպես արտահանման դեպքում, Ղրղըզստանից ներմուծման ավելի քան 80 տոկոսն ապահովել է կրկին մեկ ապրաքախումբ՝ լոբազգիները: Միայն կարելի է կռահել, թե հետագայում Ղրղըզստանի հետ ինչպե՞ս կզարգանա «համագործակցությունը» արտաքին առեւտրի ոլորտում:

Վերջում նշենք, որ Ղրղըզստանի տնտեսությունը ներկայումս լավագույն վիճակից հեռու է: Համախառն ներքին արդյունքի ծավալը հունվար-հունիսին կրճատվել է 2,3 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ համարյա 20 տոկոսով: Այս հետընթացը հիմնականում կապված է կանադական Centerra Gold Inc. ընկերության  գործունեության խնդիրների հետ, որը խոշոր Կումտոր ոսկու հանքն է մշակում: Երկրի տնտեսության մեջ դերակատարման եւ նշանակության առումով նշված ընկերությունը կարելի է համեմատել մեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ