News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում հորդառատ անձրեւների հետեւանքով 164 մարդ է զոհվել, 125-ն անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:

Հուլիսի 26-ի դրությամբ՝ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով տուժել է նահանգային մակարդակի 10 վարչական միավոր: Հենան եւ Հեբեյ նահանգներում, որտեղ ամենածանր իրադրությունն է տիրում, 514 հազար մարդ է տարհանվել: 126 հազար տուն է քանդվել, 344 հազար բնակելի շինություններում տարբեր կարգի փլուզում է արձանագրվել:

Հեղեղումների հետեւանքով 1.18 մլն հեկտար գյուղատնտեսական բերք է ոչնչացվել: Տնտեսությանը հասցված ուղղակի վնասը 4.7 մլրդ դոլար է գնահատվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ