News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Պարեկապահակային պահպանության ծառայության գործառույթների մեջ մտնում է նաեւ մարմնավաճառությամբ զբաղվելու կանխարգելումը, ուստի զարմանալի չէ, որ այդ գործառույթի իրականացման համար նաեւ որոշակի հաշվառում վարվի»,-ի պատասխան, Aravot.am-ի հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանեք «Սասնա ծռերի» այն հայտարարությունը, թե ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնք, ըստ խմբի անդամների, վկայում են այն մասին, որ «այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն, զբաղվել են կավատությամբ»,-պատասխանեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ նրանց հայտարարության. «Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ եւ 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ»: Որպես ասվածի ապացույց, ոստիկանության լրատվականից ասացին, որ իրենք իրենց հաղորդումներում ու ռեպորտաժներում հաճախ են անդրադառնում այդ թեմային. «Եթե նկատել եք մարմնավաճառներին բերման ենթարկելու տեսանյութերում մշտապես հիշատակվում է հենց ՊՊԾ-ն»:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի հրամանատարի աշխատասենյակում առկա ժամացույցին, որը, համացանցում ստացել է «կամասուտրա ժամացույց» (լուսանկարում) անվանումը, եւ, որը, նույնպես, գտել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները, ապա, այս առնչությամբ ոստիկանությունից ասացին, որ հանգամանքներին տեղյակ չեն եւ, հնարավոր է դա լիներ` ասենք թե աշխատասենյակում, դարակում պահված աշխատակցի անձնական իրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ