News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ամերիկյան երկրաբանները կարողացել են հայտնաբերել Լուսնի փուլերի ու Երկրի վրա ստորգետնյա ցնցումների միջեւ կապը:

Վերջերս Քալիֆորնիա նահանգում թույլ ցնցումներին հետեւելով՝ հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ Երկրի շուրջ Լուսնի պտտվելու, նաեւ Արեւի շուրջ մեր մոլորակի պտտվելու էլիպտիկ ուղեծրերը առաջացնում են ուժեր, որոնք ունակ են մասնավորապես մեր մթնոլորտն ու օվկիանոսները ձգել Լուսնի կողմը, դրանով իսկ ստեղծելով մակընթացություններ, հայտնում է Informing –ը:

Նաեւ երկրաբանները համարում են, որ այս երեւույթը ունակ է ազդել մեր մոլորակի ընդերքի վիճակի վրա:

Լոս Ալամոսյան ազգային լաբորատորիայի գիտնականները համեմատել են ցնցումների ուժը, դրանց հաճախությունն ու տատանումների արագությունը երկրի նկատմամբ Լուսնի դիրքի հետ:

Դրա արդյունքում պարզվել է, որ Քալիֆորնիայում ստորգետնյա ցնցումների ուժն ու հաճախությունը «կրկնում է» լուսնի տասներկուշաբաթվա ցիկլերը:

Ամենաուշագրավն էլ այն փաստն է եղել, որ Սան Անդրեասում սեյսմիկ ակտիվության բարձրացումը դիտարկվում է, երբ մակընթացության ուժերը թուլանում են, թե ինչու է այդպես՝ մասնագետները դեռ դժվարանում են պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ