News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրվի երկրի նախագահ, նրա ամուսինը՝ Բիլ Քլինթոնը, չի կարողանա Սպիտակ տանը մասնակցել հանդիպումներին եւ ժողովներին եւ առավելագույնս կզրկվի կնոջ որոշումների վրա ազդելու հնարավորությունից, փոխանցում է The New York Times-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի թեկնածուի խորհրդականին:

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին չեն հրավիրի Սպիտակ տուն՝ կառավարության անդամների նիստերին եւ իրավիճակային սենյակում ընթացող խորհրդակցություններին: Բացի այդ, շենքի արեւմտյան թեւում չեն տրամադրի առանձին աշխատանքային հաստատություն, որտեղ տեղակայված է պետության ղեկավարի օվալաձեւ աշխատասենյակը:

«Գործող եւ նախկին նախագահների փոխհարաբերություններն իրենցից շատ նուրբ հարց կներկայացնեն»,- կարծում է մի շարք նախագահների խորհրդական Դեւիդ Ջերգենը:

Նրա կարծիքով՝ Քլինթոնը կցանկանա վերաշարադրել իր նախագահության պատմությունը՝ ազդեցություն գործելով կնոջ վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ