News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության մի խումբ անդամների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը նշել է, որ Արցախի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագույն նշանակություն:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոլորտում կազմակերպված եւ նպատակասլաց աշխատանքը հնարավորություն կտա ստեղծել այն անհրաժեշտ բազան, որը հետագայում հզոր խթան կհանդիսանա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ոչ միայն Արցախում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նախագահի խոսքով` արդյունքը կլինի անհամեմատ ավելին, քան կատարված ներդրումները:

Այս համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում խորապես շահագրգռված են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ձեռնարկությունների միության հետ համագործակցության հաստատման, նրա շարունակական ընդլայնման ու խորացման մեջ, հավելելով, որ այս հարցերով զբաղվող համապատասխան կառույցները կանեն հնարավորը այդ համագործակցության կայացման ու զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ