News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արեւմտյանի Օնտարիոյի համալսարանի գիտնականները կատարած հետազոտությամբ պարզել են, որ ավելի մանր մսակերները, օրինակ՝ եվրոպական փորսուղը, մարդուց ավելի շատ են վախենում, քան արջից, գայլից եւ այլ խոշոր գիշատիչներից, փոխանցում է Behavioral Ecology-ն:

Հետազոտողները պնդում են, որ հիմա մարդիկ ավելի հաճախ են սպանում ավելի փոքր գիշատիչներին, որը նրանց ներշնչում է, որ մարդն ավելի սարսափելի է մյուս թշնամիներից: Գիտնականները նաեւ փորձով ցուցադրել են, որ մանր գիշատիչները, ինչպիսիք են՝ աղվեսը, ջրարջը եւ փորսուղը, որոնց կարելի է վարժեցնել,  նույնիսկ ընտելացման պայմաններում աճող սարսափ են ապրում մարդու հանդեպ:

Հետազոտությունը կատարվել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) քաղաքամերձ անտառներում, որի ընթացքում գիտնականները հետեւել են եվրոպական փորսուղներին՝ հնչեցնելով տարբեր խոշոր գիշատիչների ձայների ձայնագրություններ: Սակայն ավելի ուշ գիտնականները պարզել են, որ կենդանիներին ավելի մեծ վախ են պատճառել մարդկային ձայները՝ ստիպելով փորսուղներին կերակուրը թողնել եւ հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ