News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տուրիստական գործակալությունների եւ հանգստյան տների աշխատակիցների կողմից խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքերով հարուցվել է քրեական գործ, որն առնչվում է պետծառայողների սոցփաթեթի հանգստի բաղադրիչին:

 

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ՍՊ ընկերությունների աշխատակիցներն ու գործակալները, նախնական համաձայնության գալով հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համապատասխան աշխատակիցների հետ, 2015թ. մայիսին սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիների հետ կնքել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրեր, դրանցում կեղծ տեղեկություններ են մտցրել քաղաքացիների հանգստի կազմակերպման վայրի եւ ժամանակի վերաբերյալ, որի հիման վրա վերջիններս իրենց սոցիալական փաթեթի հաշվին եղած գումարները փոխանցել են վերը նշված տուրիստական գործակալությունների բանկային հաշիվներին, սակայն շահառուներին զբոսաշրջային ծառայություններ փաստացի չեն մատուցվել:  Հանգստյան տների կողմից դուրս են գրվել կեղծ հաշիվ-ապրանքագրեր քաղաքացիների կողմից հանգստից օգտվելու վերաբերյալ, այնուհետեւ սոցիալական փաթեթի շահառուների կողմից փոխանցված գումարները կանխիկացվել են: Շահառուներին տրվել են իրենց փոխանցած գումարների կեսը: Արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեից խաբեությամբ հափշտակվել է զգալի չափը գերազանցող գումար:

Տուրիստական ընկերությունների եւ հանգստյան տների աշխատակիցների կողմից զգալի չափերով խարդախություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանի, պետծառայողների սոցփաթեթի հանգստի բաղադրիչում առկա չարաշահումները կազմել են 300 մլն դրամ: Նրա խոսքով, վարչապետի 2016-ի մարտի 24-ի հանձնարարությամբ, ՎՊ-ն ուսումնասիրություններ է կատարել սոցփաթեթի շահառուների հանգստի կազմակերպման ծախսերի մասով, մասնավորապես ուսումնասիրվել են Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզաքանց, Արզնի, Արտավան համայնքներում առկա հանգստյան տներն ու հյուրանոցները եւ հայտնաբերվել է մոտ 300 մլն դրամի տարբեր տիպի խախտում:

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչում չարաշահումները կազմել են 300 մլն դրամ. Իշխան Զաքարյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ