News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Ռուսաստանը կարող է փորձել ազդել նախագահական ընտրությունների վրա այն բանից հետո, երբ փորձագետները Դեմոկրատական կուսակցության Ազգային հանձնաժողովի էլեկտրոնային նամակագրությունից տեղեկության արտահոսքի մեջ մեղադրել էին ռուսաստանցի ցանցահեններին, հայտնում է Reuters–ը։

«Ամեն բան հնարավոր է»,– ասել է Օբաման NBC News–ին՝ անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանը փորձում է արդյոք ազդել նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքների վրա։ Օբաման ասել է, որ ՀԴԲ–ն ուսումնասիրում է ուրբաթ տեղի ունեցած՝ ավելի քան 19 000 նամակներից տեղեկության արտահոսքը, որում նշվում է, որ Հիլարի Քլինթոնը կուսակցական վերնախավի աջակցությամբ կուսակիցներին նախագահի թեկնածուներ է առաջադրել, իսկ դեմոկրատ Բերնի Սանդերսը դեկորատիվ դեր է խաղացել։

«Ես գիտեմ, որ փորձագետները դա վերագրում են ռուսներին։ Մենք գիտենք, որ ռուսները կոտրում են մեր համակարգերը ոչ միայն կառավարական, այլ նաեւ մասնավոր»,– ասել է Օբաման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ