Twitter ընկերությունը Հնդկաստանից հաքերին 10 հազար դոլարի չափով պարգեւատրել է՝ Vine տեսածառայությունում խոցելիություն հայտնաբերելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mashable-ն:
Ավինաշ Սինգհ անունով հաքերը Vine-ի անվտանգության համակարգում խնդրի մասին Twitter-ին տեղեկացրել է դեռեւս մարտին: Մասնավորապես, նա կարողացել է հասանելիություն ունենալ ելքային կոդին եւ API-բանալիներին: Այս տվյալները Սինգհին օգնել են ծառայության լիարժեք պատճենը ստեղծել:
Երբ ընկերությունը վերացրել է խնդիրը, հետազոտողին դրամական պարգեւ է վճարել HackerOne սթարթափի միջոցով, որը զբաղվում է հայտնաբերված խնդիրների հայտնաբերմամբ: