News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսին նորից ուրախացրեց լրագրողներին՝ շեղվելով արդիական թեմաներից  եւ խոսելով իր անձի եւ գործունեության նշանակության մասին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է պետք սպասել Խորենացի փողոցում, Հայրիկյանը պատասխանեց, որ այնտեղ հավաքվող ակտիվիստները սեփական կուսակցությունները չեն ստեղծում, սակայն փորձում են մտնել քաղաքական հարթակ մտնել, եւ դա, ըստ նրա, տարօրինակ է։ «Իսկ ահա իմ սեփական կուսակցությունը Հայաստանում ստեղծվածներից ամենահինն է, այն հիմնվել է դեռ 50  տարի առաջ»,– ասաց Հայրկյանը՝ մոռանալով 19-րդ դարի վերջին ստեղծված ավանդական հայկական կուսակցությունների մասին։

Հարցին, թե ինչ է նա մտածում Խորենացի փողոցի ակտիվիստների պլանների եւ գործունեության մասին, Հայրիկյանը նշեց, որ ինքը շատ համեստ է եւ ինքը ոչինչ չի սկսում։ Բոլոր որոշումները պետք է կայացվեն միասին։ Սակայն նա նշեց, որ իր մասնակցության շնորհիվ հնարավոր եղավ երեկվա հանրահավաքը Խորենացի փողոցից տեղափոխել Ազատության հրապարակ։

Պարույր Հայրիկյանը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետեւողականությունը եւ դերը։ Այստեղ Հայրիկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր, եթե նա ժամանակին քվեարկեր իր օգտին։ Հետո նրա ելույթը շարունակվեց լատինաամերիկյան սերիալի ոճով։ «Նիկոլ Փաշինյանն ունի նաեւ կենսաբանական ծնողներ, սակայն նա Լեւոն Տեր–Պետրոսյանին իր քաղաքական ծնողն է համարում։ Ես ուզում եմ մի դեպք հիշել 1990-ականներից։ Այն ժամանակ Փաշինյանը դեռ լրագրող էր եւ եկել էր ինձնից հարցազրույց վերցնելու։ Եվ այն ժամանակ նա ասաց. «Գիտեք, իմ ծնողները Ձեր օգտին են քվեարկել»։ Ես հարցրի՝ իսկ դու՞։ Նա ժպտաց։ Երեւի թե Տեր–Պետրոսյանի օգտին էր քվեարկել։ Իսկ եթե իմ օգտին քվեարկեր, նրա կյանքը բոլորովին այլ կերպ կդասավորվեր»,– ասել է Հայրիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ