Հուլիսի 27-ին, ժամը 16.50-ին, «Բելառուս» մակնիշի տրակտորը Տավուշի մարզի Մովսես գյուղի «Մեծ քոլ» կոչվող հանդամասի թեք հատվածում գլորվել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդը՝ 1982 թ. ծնված Արման Ապրեսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: