News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես իմ նախկին հայտարարություններից չեմ հրաժարվում եւ իմ վրա ընկած պատասխանատվությունից հետ քայլ չեմ անելու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ռուսական օդանավի խոցման հետ կապված հարցին։

Թուրքական Ulusalkanal կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին լրագրողները հարցեր են ուղղել՝ հետաքրքրվելով, թե նա ինչպե՞ս էր 17 վայրկյանում հասցրել ռուսական օդանավը խոցելու հրաման տալ օդաչուներին, քանի որ ըստ պաշտոնական հաղորդագրության ռուսական օդա նավը 17 վայրկյան է խախտել Թուրքիայի օդային սահմանները։

Դավութօղլուն պնդել է, թե դեպքից դեռ մեկ ամիս առաջ ինքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հրահանգել է Թուրքիայի անվտանգությանը սպառնացող եւ Թուրքիայի օդային սահմանները խախտող օդանավերը խոցել։  «Ես իմ նախկին հայտարարություններից չեմ հրաժարվում եւ իմ վրա ընկած պատասխանատվությունից հետ քայլ չեմ անելու»,–ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ ռուսական Սու–24–ը խոցած թուրք օդաչուները ձերբակալվել են հեղաշրջման փորձին մասնակցելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ