News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան. Beeline-ը շարունակում է «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար մասնակիցների գրանցումը։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում: Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին եւ М2М-ին վերաբերող  մոտեցումներ կամ արդեն  պատրաստի լուծումներ, ինչպես նաեւ հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

«Eurasia Mobile Challenge» մրցութի շրջանակում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգեւներ (համապատասխանաբար 20 000, 15 000 եւ 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ եւ մասնակցության ուղեգիր` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում։

Մրցույթին գրանցվել եւ պայմաններին առավել մանրամասն ծանոթանալ հնարավոր է http://www.eurasiamobilechallenge.com/ կայքում: Գրանցվելու վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:

«Beeline–ն արդեն երկրորդ տարին է, ինչ աջակցում է այս խոշորագույն թվային մրցույթի իրականացմանը նաեւ Հայաստանում: Նախորդ տարին ցույց տվեց, որ մենք ունենք  նորարարար եւ ստեղծագործ բազմաթիվ երիտասարդներ, ում կողմից մշակած հավեվածները եւ առաջարկված լուծումները կարող են մրցունակ լինել ոչ միայն ազգային այլ նաեւ միջազգային հարթակներում: Միաժամանակ, այսօր մեր երկրում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր  չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ եւ փորձ, որպեսզի կարողանան կյանքի կոչեն իրենց նորարարական գաղափարները: Այս մրցույթը հիանալի հարթակ է հենց նման շնորհալի երիտասարդների համար, ովքեր կկարողանան կառուցել իրենց ապագան մեր աջակցության եւ ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։  Մրցույթի տարածքային փուլում միջազգային փորձագետների եւ մենտորների մասնակցությամբ կիրկանացվեն  մի շարք սեմինարներ եւ դասընթացներ, որոնց ընթացքում թիմերը կկարողանան ավելի մանրամասն վերլուծել իրենց կողմից ներկայացված գաղափարը, հնարավորություն կունենան այն բերել վերջնական տեսքի եւ արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել հանձնաժողովի դատին։ Տեղական փուլում ներկայացված գաղափարները կգնահատվեն տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետեւյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն եւ յուրօրինակություն:

24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի  երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ եւ հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

Նշենք, որ բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է հանդիսանում։ Մրցույթին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից Ղազախստանից, Ուկրանիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ