News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամբողջ գիշեր աշխատել է Դեմոկրատական կուսակցության համագումարում իր ելույթի տեքստի վրա՝ այն 6 անգամ գրել–ջնջելով, հայտնում է Guardian–ը։

«Օբաման 6 սեւագիր էր գրել եւ մինչեւ առավոտյան ժամը 03։30-ը արթուն էր՝ անընդհատ կարդալով ելույթի տեքստը»,– գրում է պարբերականը։

Guardian–ը հայտնում է, որ Օբաման հրաժարվել է հրաժեշտի ելույթի գաղափարից, որով հանդես էին եկել օրինակ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը։ Օբամայի խոսքով՝ ինքն ուզել է, որ ելույթը նվիրված լինի ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օբաման 45 ր տեւողությամբ ելույթ է ունեցել՝ կոչ անելով նախագահական ընտրություններում քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ