News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ` ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա է ունեցել, այնուհետեւ բարդացած վիճակում տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ժամեր անց արձանագրվել է կենսաբանական  մահ։ 

Նախարարի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ մանրամասն եւ հանգամանալից ուսումնասիրելու դեպքի հետ կապված բժշկական օգնության կազմակերպման գործընթացը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչի ավարտից հետո միայն  հնարավոր կլինի գնահատել մահվան պատճառահետեւանքային կապը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում 28-ամյա ծննդկան է մահացել: Հուլիսի 26-ին» Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա ունեցած կնոջ վիճակը վատացել է, նրան հաջորդ օրն առավոտյան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ժամեր անց կինը մահացել է:

«Ռեանիմացիայի կարիք կար, տեղափոխեցինք բազմապրոֆիլ հիվանդանոց»,-NEWS.am-ի թղթակցին ասել է «Սլավմեդ»ԲԿ-ի ծննդատան վարիչ Վարդան Ռափյանը:

«Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանն էլ նշել է, որ կինը «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: «Ծննդկանը միացված էր արհեստական շնչառության ապարատին, անգիտակից էր, ծայրահեղ ծանր վիճակում: Մեզ մոտ տեղափոխվել է առավոտյան ժամը 09:00-ին եւ 14:30-ին մահացել է»,- ասել է նա:

Նշենք, որ կնոջ առաջին ծննդաբերությունն էր: Երեխայի վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ