News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի եւ Քուվեյթի հարաբերություններում արձանագրված էական առաջընթացի կապակցությամբ եւ բարձր գնահատել Քուվեյթի դեսպանի անձնական ներդրումը երկկողմ կապերի սերտացման ու խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ալ-Քաբանդիին կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը հնարավորություն է տալիս ընդլայնել հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը եւ շարունակել տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված համատեղ ջանքերը:

Քուվեյթի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին բարձր գնահատականի եւ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր աշխատանքով արել է ամեն ինչ՝ հայ-քուվեյթյան հարաբերություններում մեծ հետք թողնելու համար ու միշտ կմնա Հայաստանի եւ հայ ժողովրդի լավ բարեկամը: Պարոն Ալ-Քաբանդիի խոսքով՝ երկու երկրների միջեւ ձեւավորվել է սերտ համագործակցություն, որը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ