News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դեռեւս «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը։

Բժիշկը դժվարացավ ասել՝ դեռ որքան ժամանակ է մնալու նշված հիվանդանոցում Պավլիկ Մանուկյանը։

Մեր հարցին, թե այդ վիճակում ինչպես կարող է Պավլիկ Մանուկյանը հացադուլ հայտարարել, Արմեն Մուրադյանը նշել է․«Ես հացադուլի հայտարարության մասին ոչինչ չեմ կարող ասել։ Հիվանդը հետվիրահատական շրջանում է, իսկ մենք սովորաբար այդ շրջանում թույլ չենք տալիս հիվանդին հաց ուտել։ Իսկ թե ինչ հայտարարություն է եղել, ոչինչ չեմ կարող ասել, տեղյակ չեմ»,-ասել է Արմեն Մուրադյանը։

Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, թե Պավլիկ Մանուկյանն ինքնուրույն է շնչում, սակայն դեռեւս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, քանի որ բուժման անհրաժեշտություն կա այնտեղ:

Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, Պավլիկ Մանուկյանն եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Արամ Մանուկյանը այժմ դատապարտյալների հիվանդանոցում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ