News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհական ոստիկանությունն անվտանգության կանոնները խախտել եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապին մոտենալ ցանկացողներին զգուշացրել է զենք կիրառելու հնարավորության մասին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է կառավարական մեդիա-կենտրոնի մամուլի քարտուղար Մարիուշ Չարկան:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք, ով կցանկանա նման քայլի գնալ, պետք է հաշվի առնի, որ հատուկ ծառայությունները կարող են միջոցներ ձեռնարկել: Ծայրահեղ դեպքերում կարող են նույնիսկ կրակոցներ հնչել:

Երեկ երեկոյան՝ Լեհաստան Կաթոլիկ Հովվապետի այցի առաջին օրը, Կրակովում բաց ավտոմեքենայով երթեւեկելիս մի տղամարդ վազել է դեպի Պապը, սակայն թիկնապահները կանգնեցրել են նրան: Պարզվել է՝ նա Արգենտինայից հոգեւորական է: Անձը պարզելուց եւ անհրաժեշտ ստուգումներից հետո նրան բաց են թողել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ