News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ երեկ հրապարակած 1000 ամենախոշոր հարկատուների եւ նրանց կողմից վճարված հարկերի ծավալների մասին տեղեկանքը մի քանի տխուր եզրակացությունների տեղիք է տալիս։

Այս տարվա առաջին կիսամյակում, որին վերաբերվում են հրապարակված տեղեկանքի տվյալները, առաջին 1000 հարկատուները միասին վճարել են 346.7 միլիարդ դրամի հարկ։ Դա պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 70 տոկոսն է։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում նույն այս առաջին 1000 հարկատուները վճարել էին 325 միլիարդ դրամի հարկ, որն էլ ամբողջի 66.8 տոկոսն էր կազմում։ Ինչի մասին սա կարող է վկայել։

Առաջին հայացքից սա լավ միտում է՝ խոշոր հարկատուները ավելի շատ են մասնակցում բյուջեի համալրմանը, քան ավելի փոքրերը։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Իրականությունը, մեղմ ասած, այլ է։ Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ հարկային օրենսդրության մեջ էական ոչինչ չի փոխվել, փոքր ու միջին բիզնեսին նոր արտոնություններ չեն տվել։ Ու նաեւ անցած մեկ տարվա ընթացքում այսպես կոչված «հարկային վարչարարությունը» փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ չի մեղմացել, եթե չասենք՝ ավելի է խստացել։ Եվ այս երկու հանգամանքների համադրությամբ ստացվում Է հետեւյալ պատկերը՝ համեմատաբար փոքր բիզնեսը ավելի քիչ է հարկ վճարել, քան ավելի խոշորները։

Եվ սա կարող է վկայել այն մասին, որ երկրի տնտեսական ռեսուրսներն էլ ավելի են կենտրոնացել խոշոր բիզնեսի ձեռքում։ Համեմատաբար փոքր բիզնեսը կորցնում է իր դիրքերը, դրանք կամաց-կամաց զիջելով ավելի խոշորներին։

 Թե անցած մեկ տարվա ընթացքում քանի փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել, այդպես էլ մնում է անհայտ։ Այս հարցին սովորաբար մեր պաշտոնյաները պատասխանում են, թե ձեռնարկությունները եւ փակվում են, եւ բացվում, ու ընդհանուր թիվը մեծ փոփոխություններ չի կրում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն ձեռնարկությունների թիվը իրոք մեծ փոփոխության չի կրում, սակայն անհայտ է, թե նրանցից քանիսն են իրականում գործում եւ քանիսն են, որ պարզապես միայն կնիք ունեն, բայց որեւէ գործունեությամբ չեն զբաղվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ