News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պայմանները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բավարար չեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Հովհաննեսի պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Հովհաննեսին պարբերաբար ցավազրկողներ են ներարկում, սակայն ցավեր ունի: Իմ տեսակցության ժամանակ էլ դեմքից զգացվում էր, որ ցավեր ունի: Սենյակի պայմանները բավարար չեն, նման սանիտարահիգիենիկ պայմաններում Հովհաննես Հարությունյանի պես հիվանդի համար չէ»,- ասաց Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ տեսակցության ժամանակ խավարասերներ է նկատել հիվանդասենյակում: Պապիկյանի խոսքով` որքան էլ բժիշկները բարեհամբույր լինեն եւ համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն, սենյակի պայմանները մտահոգիչ են:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի սենյակում, որտեղ գտնվում է  Հովհաննես Հարությունյանը, մի քանի օր առաջ կատարվել են սանիտարահիգիենիկ եւ ախտահանման աշխատանքներ, ամեն ինչ վերահսկելի է եւ Հովհաննես Հարությունյանը գտվում է բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել է հուլիսի 26-ին Աշոտ Պետրոսյանի հետ: Երկուսն էլ անմիջապես հիվանդանոց են տեղափոխվել, ապա նրանց մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց կալանավորումն է ընտրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ