Սալվադորի իշխանությունները գործողություններ են իրականացրել երկրում գործող ամենաազդեցիկ հանցավոր խմբավորման՝ Mara Salvatrucha–ի դեմ, հայտնում է BBC–ն։
Հաղորդվում է, որ փողոցային խմբավորման 5 պարագլուխներ, այդ թվում՝ «ֆինանսական տնօրենը», կալանավորվել են։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունը խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել է 120 մարդու։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է կոկաին, զենք եւ միլիոնավոր դոլարներ։ Սառեցվել են նաեւ մի քանի բանկային հաշիվներ, որոնք ենթադրաբար կապված են եղել խմբավորման գործունեության հետ։
Սալվադորի կառավարությունից նշել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ խմբավորման ֆինանսավորումը հաջողվել է կասեցնել։