News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Դեմոկրատական կուսակցության՝ Կոնգրեսի ընտրությունների հանձնաժողովի դեմ հաքերային հարձակման փորձը, հայտնում է DW–ն։

Հանձնաժողովը զբաղվում է կոնգրեսականների թեկնածուների համար միջոցներ հավաքելով։ Աղբյուրների փոխանցմամբ հարձակման փորձի նպատակն է եղել տեղեկություններ ստանալ  կուսակցության հովանավորների մասին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2016-ի հունիսի սկզբին ստեղծվել էր ինտերնետ էջ, որը հիմնական կայքի կրկնօրինակն էր։ Որոշ ժամանակ հանգանակությունները վերահասցեավորվում էին այդ կայքին։

Այս հարձակումը քաղաքական սկանդալ էր առաջացրել։ WikiLeaks–ը հրապարակել էր կուսակցության ղեկավարության նամակագրությունը, որը թեպետ գործնականում պետք է չեզոք լիներ, իրականում քննադատում էր Բերնի Սանդերսին եւ նախապատվություն էր տալիս Հիլարի Քլինթոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ