Թուրքիայի կառավարությունը քամահրական վերաբերմունք է ցուցաբերում Անկարայում Գերմանիայի դեսպանի նկատմամբ այն բանից ի վեր, ինչ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը։
Հունիսի սկզբից դեսպան Մարտին Էրդմանը չի կարողացել հանդիպում նշանակել ո՛չ Թուրքիայի ԱԳՆ–ում, ո՛չ այլ գերատեսչություններում, հայտնում է Local.de–ն։
Ավելի ցածր աստիճանի դիվանագետներին թույլատրել են հանդիպման գնալ, սակայն դրանցից յուրաքանչյուրը պետք է հաստատված լիներ անձամբ ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի կողմից։
Բացի այդ, հեղինակները հիշեցնում են, որ Գերմանիայի ՊՆ պատվիրակությանն արգելել են այցելել Ինջիրլիք բազա, որտեղ ծառայում են նաեւ գերմանացի զինվորականներ։