News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է նորից Ռուսաստանը դարձնել Միացյալ նահանգների գլոբալ մրցակիցը, եւ ԱՄՆ-ն պետք է ներուժ ունենա Ռուսաստանի առաջնորդին զսպելու համար, հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարի՝ միջազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Էլիսա Սլոտկինը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, Պուտինը փորձում է գտնել թույլ տեղերը ու ճնշել դրանց վրա: Արտաքին քաղաքականությունում Պուտինը օգուտ է քաղում այն հնազանդված իրադրությունից, որը ռուսաստանցիները զգում են «սառը պատերազմի» ավարտից հետո, համարում է Սլոտկինը

Ռուսաստանի առաջնորդի գործողությունները դրսեւորվում են թե հարեւան երկրներում ՝ Բալթյան պետություններում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ռումինիայում, թե հեռվում՝ Սիրիայում ու Հարավչինական ծովում: Ռուսաստանին դիմակայելու ռազմավարությունը զուտ «բամպերի վրա փակցված զարդաթուղթ չէ», ասել է Սլոտկինը, հավելելով, որ համառոտ այն կարելի է բնութագրել որպես «ուժեղ ու հավասարակշռված»: Մենք պետք է աջակցենք մեր գործընկերներին Ռուսաստանի գործողություններինն դիմակայելու նրանց ներուժը ավելացնելու առումով: Խոսքը Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի մասին է»- ասել է նա:

«Մենք չենք ուզում, որ մենք ու ռուսները հակառակորդներ դառնանք,- ասել է նա,- Բայցեւայնպես մենք չենք կարող մի կողմ քաշվել, երբ նրանք ապօրինաբար բռնազավթում են տարածքներ, պառակտում ու ապակայունացում սերմանում: Մենք պետք է ունենանք դիրքորոշում, որը բաղկացած է զսպումից ու երկխոսությունից»:

Ռուսաստանը, անկասկած, փորձում է պառակտել Եվրոպան, հայտարարել է Սլոտկինը, քանի որ համարում է, որ դա բարենպաստ հնարավորություններ կստեղծի նրա համար: Ռուսաստանը փորձում է ընդլայնել սահմանները, հայտարարել է Սոլտկինը, իսկ Պուտինը զգալիորեն արդիականացրել է ռուսական զինված ուժերը: Երկիրը սկսել է ավելի ագրեսիվ գործել Արկտիկայում, Բալթիկ ծովում Սեւ ծովում ու ընդհանուր տարածաշրջանում: Նա ավելացնում է իր ներուժը կիբերտարածքում ու տիեզերքում, զարգացնում ներուժը ծովում ու օդում: «Դրա հիման վրա կարելի է եզրակացնել, որ Պուտինը որոշել է ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարել, ու մենք ծայրաստիճան մտահոգված ենք դրանով»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ