News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ը մտադիր է Ճապոնիային վերադարձնել Օկինավա կղզու տարածքի 6-րդ մասը, որը հիմա ամերիկացի զինվորականների կողմից օգտագործվում է որպես ջունգլիներում մարտերի պատրաստության ճամբար։  Դա նշանակում է, որ Վաշինգթոնը Ճապոնիայի իշխանություններին կվերադարձնի 4 հազար հա տարածք։ Ամերիկացիները Ճապոնիային նման մեծ տարածք են վերադարձնում 1972-ից հետո առաջին անգամ, փոխանցում է BBC–ն։

Հողերի վերադարձը տեղի է ունենում կղզում լարվածության աճի ֆոնին, որը ծագել էր Օկինավայաում 20-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության հետեւանքով։ Հանցագործության մեջ կասկածվում է ամերիկացի նավաստին, որը քաղաքացիական ծառայողի կարգավիճակով աշխատում էր բազայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ