News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կրթության հանրամատչելիության եւ խտրականության վերացման համար։ Այս մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի՝ 1960-ին ընդունված «Կրթության ոլորտում խտրականության դեմ» Կոնվենցիայի դրույթների կատարման մասին 2012-2015թ. Ազգային զեկույցում, որն հավանություն է ստացել հուլիսի 29-ին Կառավարության նիստում։

Զեկույցում նշվում է, որ կրթական հաստատությունները շարունակում են հարմարեցնել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին։ Կառավարության եւ այդ կազմակերպությունների նախագծերի շնորհիվ կրթություն է ստացել առնվազն 1200 մարդ։

Պահպանվում են մայրենի լեզվի ուսուցման՝ ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Մասնավորապես լույս են տեսնում դասագրքեր եզդիների, քրդերի, ասորիների համար, գործում են կիրակնօրյա դպրոցներ հույների, լեհերի, վրացիների, հրեաների, գերմանացիների, բելառուսների, ուկրաինացիների համար։ Դասերը բաց են, առանց տարիքային եւ ազգային սահմանափակումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ