Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ հուլիսի 15–ին հեղաշրջման փորձին մասնակցած զորմամասերը փակվելու են։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը Անկարայի Քազանի շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պայքարելու են հեղաշրջման փորձի մասնակիցների դեմ։ Նա շեշտել է, թե այն զորամասերը, որտեղից հանվել են օդուժ, տանկեր ու այլ զինտեխնիկա, փակվելու են։