News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տեղի ունեցավ անցած գիշերը, կեղծված ընտրություններից եւ սահմանադրական հանրաքվեից հետո մարդու իրավունքների խախտումների, բիրտ ուժի ցուցադրության ամենացայտուն շքահանդեսն էր: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Իշխող վարչախումբը ֆիզիկապես նվաստացրեց, ահաբեկեց ու ձերբակալեց հարյուրավոր քաղաքացիների, այդ թվում լրագրողների` խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար:

Ուշ գիշերային ձերբակալություններից շատերն ուղեկցվում էին քաղաքացիական հագուստով ոստիկանների աննախադեպ բռնություններով, սարսափազդու ճայթուկների ու պայթուցիկների կիրառմամբ: Բերման ենթարկված քաղաքացիների թվում էին «Ժառանգության» առաջամարտիկները` Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Սուսաննա Մուրադյանը: Նրանց գտնվելու վայրն անհայտ է:

Մենք պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պահանջում ենք այս վարչակազմի հրաժարականը, որը վերստին ապացուցեց, որ ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ աշխարհի հետ, եւ շարունակում է հակված մնալ ավելի շուտ Յանուկովիչի ու աշխարհի բռնապետական, ամբողջատիրական այլ վարչակարգերին:

Առանց երկրի ներսում քաղաքացիական եւ մարդու իրավունքների հարգման եւ պատշաճ պաշտպանության, առողջ բանավեճի, երկխոսության ու արդարության հնարավորություններն ի չիք կդառնան, եւ մեր երիտասարդ, խոստումնալից հանրապետությունը կհայտնվի անկանխատեսելի ու անձեւ քաոսի դեմհանդիման, ինչը կարող է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ:

Առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հանրությանը` մեկտեղել ջանքերը, միասին ոտքի ելնել` կարճ ժամանակամիջոցում հաստատելու սահմանադրական պետություն` խարսխված ազատ, արդար ընտրությունների եւ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգման սկզբունքների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ