News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2017–ին ռուսական տնտեսության սեկտորներից մեկից կարող են հանվել պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով երկու եվրոպացի դիվանագետների։ Դա տեղի կունենա բիզնեսի կողմից քաղաքական գործիչների ճնշման տակ, ասել են գործակալության զրուցակիցները։

Ամենայն հավանականությամբ, բոլոր պատժամիջոցները միանգամից չեն հանվի, սակայն հնարավոր կլինի դրանք եկող տարի հանել տնտեսության սեկտորներից մեկի վրայից, ասել է դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ։

Reuters–ի զրուցակիցը պատմել է, որ ԵՄ ներսում պատժամիջոցների հարցում միասնություն չկա։ Հակառուսական պատժամիջոցներից ամենից շատ տուժած երկրների կառավարությունները բախվում են դժգոհ ֆերմերների եւ արտադրողների աճող դժգոհությանը, փոխանցում է Newsru–ն։

Մեկ այլ դիվանագետ նշել է ռուսական մարտավարության մասին, որի համաձայն՝ Մինսկի համաձայնագրերի չկատարման մեղքը պետք է բարդել Կիեւի վրա եւ գործարկել պատժամիջոցների չեղարկման գործընթացը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ