News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պաշտպանական արդյունաբերությանն առաջարկել են նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, ինչպես նաեւ օդում բազավորվող թեւավոր հրթիռների  նախագիծ պատրաստել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թեւավոր հրթիռների համակարգերը առանց ավելորդ ծախսի կմեծացնեն В-52, В-2 , В-21 ռմբակոծիչների արդյունավետությունը (մշակվող հեռանկարային ռմբակոծիչ), ինչը թույլ կտա զսպել մեր հակառակորդին, ինչպես նաեւ մեր հնարավորությունները ցուցադրել դաշնակիցներին, նշված է ՌՕՈւ ներկայացուցիչների հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ 2027 թվականից սկսած նոր սարքավորումները կփոխարինեն Minuteman 3 ներկայիս հրթիռներին: Այժմ ԱՄՆ զինանոցում դրանք հաշվվում են 450: Այս արդիականացումը կարժենա 62,3 մլրդ դոլար: Բացի այդ, Պենտագոնում ցանկանում են փոխարինել AGM-86B «օդ-երկիր» դասի թեւավոր հրթիռը, որը, ինչպես եւ Minuteman-ը, կարող է ջերմամիջուկային լիցք կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ