News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում հատուկ ծառաայությունները կանխել են մի ահաբեկչություն, որը թալիբները ծրագրում էին երկրի հյուսիս արեւմուտքում Բադգիս նահանգի մարզադաշտում:

Ազգային անվտանգության վարչության աշխատակիցները մարզադաշտի մուտքի մոտ ձերբակալել են մի երեխայի, որի մարմնի վրա պայթուցիկ սարք էր ամրացված: «Ինտերֆաքսը», վկայակոչելով վարչությունը, հայտնում է, որ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամ Աբդուլ Ազիզը 12-ամյա տղայի մարմնին ամրացրել էր ինքնաշեն պայթուցիկ սարք, որը պետք է գործի դրվեր հեռահար կառավարման վահանակի օգնությամբ քաղաքի Կալա –ե- Նաու քաղաքի մարզադաշտում անցկացվող մրցումների ժամանակ:

Աֆղանստանի հատուկ ծառայությունները նշում են, որ ահաբեկչական խմբերը հաճախ են երեխաներին օգտագործում երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար:

Ավելի վաղ Քաբուլում ձերբակալվել էր մի 17-ամյա դեռահաս կամիկաձե, որին պատրաստում էին պետության մայրաքաղաքում ահաբեկչություն կատարելու համար, նաեւ մի 12-ամյա երեխա, որը պետք է ինքն իրեն պայթեցնել Ջալալաբադ քաղաքում մարդկանց ամբոխի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ