News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ահաբեկչության մեջ կասկածանքով Ժնեւում կալանավորվել է Նորմանդիայում ահաբեկչություն կատարած երկու ֆրանսիացիներից մեկի ծանոթը, հայտնում է AFP–ը:

Գործակալությունը ճշգրտում է, որ «ահաբեկիչ Ադել Քերմիշի ծանոթի ձերբակալությունը իրականացվել է Ֆրանսիայի Սենթ-Էթյեն- դյու- Ռուվրե քաղաքում ահաբեկչությունից մի քանի օր առաջ»: Նա 17 տարեկան է, ֆրանսիացի ու ապրում էր Ռուանում, որը Սենթ – Էթյեն- դյու- Ռուվրե քաղաքի հարեւանությամբ է գտնվում:

Կալանավորվածը 2015-ին Քերմիշի հետ միասին արդեն ձեռնարկել էր Սիրիայում հայտնվելու փորձ՝ արմատական իսլամիստների կողմից մարտերին մասնակցելու համար: Նա հերթական անգամ փորձել է Սիրիա մեկնել հուլիսի 12-ին, ինչի հետեւանքով էլ հետագայում ձերբակալվել է Ժնեւում :

Շվեյցարիայի իշխանությունները երիտասարդին արտահանձնել են Ֆրասիային, որը մինչ այդ նրա կալանքի համար միջազգային օրդեր էր տարածել: Նրան մեղադրում են ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեջ: Ընդ որում քննությանը մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ այս պահին ոչ մի ապացույց չի հայտնաբերվել Սենթ-Էթյեն- դյու- Ռուվրեում ահաբեկչության հետ նրա կապի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցննենք, որ հուլիսի 26-ի առավոտյան Սենթ-Էթյեն- դյու-Ռուվրե քաղաքում երկու 19-ամյա ֆրանսիացիներ, դանակներով զինված, ներխուժել էին կաթոլիկ եկեղեցի ու սպանել 86-ամյա հոգեւորականին: Երկուսին էլ ոստիկանները ոչնչացրել էին: Հիմա կալանքի տակ երեք մարդ կա, որոնց կասկածում են ծրագրվող ահաբեկչության մասին իմանալու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ