News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի օդանավերը Եմենում հարվածներ են հասցրել հուսիտներին, որոնք փորձել են մտնել Թագավորության տարածք: Տասնյակ ապստամբներ են զոհվել: Այս մասինն հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով անվտանգության ուժերում իր աղբյուրը:

Ռմբակոծությունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, սահմանի եմենյան կողմում, որը անցնում է Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքից ոչ հեռու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եմենում 2014-ից սկսած զինված հակամարտություն է շարունակվում, որում մի կողմից «Անսար Ալլա» շիա շարժման հուսիտ ապստամբներ են ու բանակի այն մասը, որը հավատարիմ է նախկին նախագահ Ալի Աբդալե Սալեհին, իսկ մյուս կողմից՝ կառավարական զորքերը ու աշխարհազորը, որը հավատարիմ է նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին: Անցած տարվա մարտից կառավարությանը ռազմական աջակցություն է ցուցաբերում արաբական երկրների կոալիցիան ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ