News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաեւ ծանոթացել նրանց պահման պայմաններին: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը եւ աշխատակազմի բժիշկը:

Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման եւ այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա  էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերաներոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի եւ անկողնային պարագաներ: 

Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը եւ Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի եւ վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

Պաշտպանի դիտարկումներն այսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ