News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015 թվականի նոյեմբերին Կոլումբիայի ափերի մոտ՝ ծովի հատակում հայտնաբերված իսպանական «Սան Խոսե» առագաստանավի բեկորները դուրս կբերվեն ծովի հատակից՝ ամբողջ մարդկության պատմության համար պահպանելու նպատակով: Սանտա Մարթա քաղաքում Ծովային հետազոտությունների ինստիտուտի նոր շենքի բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:

Նրա խոսքով՝ աշխատանքները կիրականացնեն հնաբանները՝ կոլումբիական ծովային հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ նավը խորտակվել է 1708 թվականին, Կարիբյան ծովում, բրիտանական նավատորմի հետ մարտերի ժամանակ: Գիտնականների եւ փորձագետների կարծիքով՝ նավում կարող էին ոսկե եւ արծաթե մետաղադրամներ, ինչպես նաեւ զմրուխտ եւ թանկարժեք այլ իրեր լինել, որոնք նախատեսված էին իսպանական Ֆիլիպ 5-րդ թագավորի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ