News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռական բողոք է հայտնել այն անհիմն մեղադրանքների կապակցությամբ, որոնք պարունակում է նախօրեին Ճապոնիայում հրատարակված Սպիտակ գիրքը, որը նվիրված է պաշտպանության հարցերին: Այս մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այդ հրապարակումը, հայտնում է «Սինհուան»:

ՉԺՀ կառավարությունը լի է վճռականությամբ իր տարածքային ինքնիշխանությունը ու  ծովային շահերը պաշտպանելու հարցում, հայտնել է դիվանագետը: Չինաստանը օրինական իրավունք ունի հերթապահություն իրականացնել երկրի տարածքային ջրերում՝ Դյաոյույդաո կղզիների մոտ, ու այս հարցով Ճապոնիայի բողոքները անթույլատրելի են, շեշտել է նա:

Վերջին տարիներին համընդհանուր մտահոգության թեմա են դարձել Ճապոնիայի փորձերը՝ տարածքային անվտանգության սպառնալիքի թեման շահարկելու միջոցով հասնել իր ռազմական ներուժի ավելացմանը ու այն սահմանափակումների չեղարկմանը, որոնք գործում են երկրի նկատմամն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը: «Մենք համառորեն կոչ ենք անում ճապոնական կողմին դասեր քաղել անցյալից, պահպանել խաղաղ զարգացման ուղին, ռազմական ու անվտանգության ոլորտում զգույշ գործել, ավելի շատ ձգտել հարեւան երկրնների հետ փոխադարձ վստահությունը ամրապնդելուն, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելուն, այլ ոչ թե հակառակը»,- ասել է Խուա Չունյինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ