News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված է 44 անձ, որից 42-ը կալանավորված են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ներկայումս նախաքննությունն իրականացվում է  48 քննիչներից բաղկացած քննչական խմբի կողմից: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 44 անձ, եւս 2-ը ունեն կասկածյալի կարգավիճակ: 42 անձ կալանավորված է, 3 անձ գտնվում է հիվանդանոցում: Մյուսների նկատմամբ ընտրված են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալներին տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով: Տուժող է ճանաչվել 19 անձ, որից 10-ը՝ որպես պատանդ վերցնելու կամ պահելու մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նշված քրեական գործով առկա եւ ստացվելիք ապացույցների հիման վրա բոլոր մեղադրյալների գործողություններն անհատականացվելու են, նրանց վերագրվող արարքներին իրավական գնահատական տալուց հաշվի են առնվելու ենթադրյալ հանցագործությանը նրանց հավանական մասնակցության բնույթը եւ աստիճանը, յուրաքանչյուրի կատարած գործողությունների հանրային վտանգավորության աստիճանը եւ պատճառած հետեւանքների ծանրությունը:

Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի եւ պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրանց փաստացի կատարած արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է նաեւ, որ մեղադրյալների նկատմամբ ընտրված կալանավորումը բացառապես նպատակ է հետապնդում քննության վաղ փուլերում կանխել նրանց հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը եւ ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը, ուստի սույն քրեական գործի քննությամբ հետաքրքրված հանրությանը համոզիչ կերպով հորդորում ենք՝ այդ խափանման միջոցի կիրառումը չգնահատել կամ չմեկնաբանել որպես պատժիչ միջոցառում:

Նախաքննության ընթացքի եւ միջանկյալ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ