News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ օգոստոսի 9-ին, «Սասնա ծռեր» խմբի անդամ, 29–ամյա Հովհաննես Հարությունյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը դատավարության կողմերը հուզվել են Հովհաննեսի վիճակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը, որի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամը դատական նիստերի դահլիճում եղել է ցավերի մեջ, թույլ ու հյուծված վիճակում: Հովհաննեսը նաեւ հայտարարություն է արել նիստերի դահլիճում՝ խնդրելով իրեն եւ «Սասնա ծռերի» խմբի անդամներին որպես հանցագործների չվերաբերվել:

«Հուզված էին, խոսեց, ասաց պատճառը, թե ինչու է այստեղ գտնվում, ինչու է վերադարձել Հայաստան եւ ինչու է նման քայլի գնացել: Իրեն հատուկ բժշկական մեքենայով էին տեղափոխել, բերել էին պատգարակով, ցավեր ուներ, չնայած որ ցավազրկել էին: Հովհաննեսի ներկայիս վիճակը տեսնելով՝ անգամ դատավարության կողմերը հուզվեցին, քանի որ նա դեռ չի վիրահատվել, փշրված են ոսկորները, ցավերի մեջ էր: Փոխանակ քաղաքացիական հիվանդանոց նրան տեղափոխեն եւ վիրահատեն, նրան այդ վիճակում պահում են «Դատապարտյալների հիվանդանոցում»,-ասաց փաստաբանը:

Այսօրվա դատական նիստը փաստաբանի մոտ հույս է արթնացրել, որ Վերաքննիչը հնարավոր է՝ բավարարի իրենց բողոքը։

 «Մինչեւ դատը հույսեր չունեի, բայց դատավարության ընթացքից հույսերն ավելացան, մարդկային արժեքներից ելնելով, նաեւ իրավաբանության տեսանկյունից էլ, հույսեր կան, որ Վերաքննիչը ազատ կարձակի նրան: Անգամ դատախազն իր ելույթը շատ կարճ ձեւակերպեց՝ միայն նշելով, որ  Վերաքննիչ բողոքն անհիմն է,»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության որոշումը կհրապարակի օգոստոսի 10-ին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել է հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հովհաննես Հարությունյանն Արարատի մարզի Բյուրավան գյուղի բնակիչ է, վերջին տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ռուսաստան: Նա մասնագիտությամբ ծրագրավորող է, ամուսնացած չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ