News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

DW-ի վերլուծաբան Կոնստանտին Էգգերտը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումն անվանում է  «Էրդողանի ստորացում»: «Պուտինին հյուր եկած օտարերկրյա առաջնորդը վաղուց նրան այսքան բացահայտորեն եւ ստորացված եղանակով չէր շողոքորթել: Ռեջեփ Թայյիփ Էրդողանը ստիպված է եղել կուլ տալ նաեւ բոլորովին ոչ երկիմաստ պաշտոնական վիրավորանքը. Կրեմլի արարողակարգի ծառայությունը երկու երկրի նախագահի հանդիպումը կազմակերպել է ոչ այլուր, քան Ստրելնայի Կոնստանտինյան պալատի Հունական հյուրասրահում»:

Ռուսաստանյան «Կոմերսանտը» իր հերթին նշում է, որ առաջինը Կոնստանտինյան պալատի հունական սենյակ է մտել Վլադիմիր Պուտինը: Ռեջեփ Էրդողանը մեկ րոպեից մի քիչ պակաս ժամանակ հետո է մտել, բայց երբ նա արդեն առաջանում էր միջանցքով, Պուտինը մի պահ շրջվել է դռնից եւ թուրք առաջնորդը, սրահ մտնելով, տեսել է ռուսաստանյան առաջնորդի թիկունքը»: Միաժամանակ ABC News–ը նշում է, որ Պուտինը ստիպված է եղել սպասել Էրդողանին, որն ուշացել է մի քանի րոպե։ Մասնավորապես Թուրքիայի նախագահին սպասող Պուտինին պատկերող կադրերը կարելի է տեսնել այստեղ։ Այսպիսով՝ «ալֆա–տղերքը» հանդիպումից առաջ որոշել էին մի փոքր ուժերը չափել։ Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ ռուսական կողմը Էրդողանի «ստորացումից» բացառապես հոգեբանական հաճույք է ստացել, հանդիպման ընթացքում, ըստ էության, խոսք չի եղել թուրքերի կողմից խոցված կործանիչի համար փոխհատուցման մասին:   

Էրդողանի կողմից իր «թանկագին ընկերոջ» նկատմամբ շողոքորթություններին ու սիրո խոստովանություններին ի պատասխան Պուտինի զուսպ պահվածքը գուցե այն մասին է խոսում, որ Մոսկվայում առայժմ այնքան էլ հակված չեն վստահել   «խելքի եկած» թուրք գործընկերոջը:

Ինչի շուրջ է հաջողվել պայմանավորվել:

Բանակցությունների արդյունքում երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են վերականգնել «Թուրքական հոսք» նախագիծը, ակտիվացնել Ակկույու ԱԷԿ-ի շինարարության նախագիծը եւ ռուսաստանցի զբոսաշրջիկներին վերադարձնել թուրքական հանգստավայրեր: Մոսկվան չի բացառել նաեւ Թուրքիայի նկատմամբ պարենի էմբարգոյի վերացումը: «Մենք շատ խորհրդանշական բաներ կտեսնենք, շատ պարեր եւ ժեստեր, բայց կոնկրետ ձեռքբերումները շատ չեն: Դրանք ավելին կլինեն Սիրիայի առումով», - կարծում է Slon.ru-ի արտաքին քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ֆրոլովը:

Սիրիական հարցը

Այնուամենայնիվ, կոնկրետ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Սիրիայի վերաբերյալ արմատապես տարբեր դիրքորոշումներ ունեցող Պուտինը եւ Էրդողանը: Հարցը քննարկվել է արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից հետո: Բայց մինչ այդ, Պուտինը նշել է.  «Սիրիական խնդրի կարգավորման վերաբերյալ մեր հայացքները ոչ միշտ են համընկել: Ժողովրդավարական փոխակերպումները կարող են ձեռք բերվել միայն ժողովրդական միջոցներով. դա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Բայց մենք եւ Թուրքիան ընդհանուր նպատակ ունենք եւ, դրա վրա հիմնվելով, մենք ընդհանուր լուծում կփնտրենք»: «Երկու ավտոկրատների միջեւ համաձայնագիրը կարող է փոխել աշխարհը» - պնդում է գերմանական Focus պարբերականը, մեջբերումը` ըստ «Ինոպրեսայի»: «Եթե ապագայում Թուրքիան միանշանակ դիրքորոշում զբաղեցնի Ռուսաստանի կողքին, Արեւմուտքի տեսանկյունից դա կնշանակի լուրջ փոփոխություններ: ԱՄՆ-ն հենց այնպես կուլ չի տա դա», - ասում է քաղաքագետ Աբդել էլ-Հուսեյնը, մատնանշելով Թուրքիայի, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի, վճռորոշ գեոպոլիտիկ դերը:  

«Պուտինը միշտ հնարավորություններ է փնտրում ռուսական ազդեցության տարածման համար, հատկապես` ԱՄՆ-ի հաշվին: Հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո Թուրքիայի հետ կապերի վերականգնումը նրան շանս կտա ՆԱՏՕ-ում երկպառակություն սերմանել, խաղալ Վաշինգտոնի հասցեին Էրդողանի կասկածների վրա եւ դաշնակիցների իր ցանցը կառուցել` դա ԱՄՆ-ին հակադրելու համար:  Թուրքիան համեղ պատառ է.իր մեծությամբ Եվրոպայի ութերորդ տնտեսությունն է, որի բնակչության թիվը հավասար է Գերմանիայի բնակչությանը: Թուրքիայի դիրքը եւ ազդեցությունը նրան անփոխարինելի են դարձնում Սիրիայում. իսկ դա Ռուսաստանի համար ծայրաստիճան կարեւոր խնդիր է», - ասված է  The Wall Street Journal-ի հոդվածում:

DW-ն նշում է, որ «թուրք առաջնորդն իր ծանրակշիռ փաստարկն ունի Կրեմլի հետ բանակցություններում. Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը: Պուտինը հույս ունի, որ ներկայիս բարդ հանգամանքներում Էրդողանը պատրաստ կլինի վերանայել հարեւան երկրում քաղաքացիական պատերազմի վերաբերյալ իր հայացքները: Կրեմլում սպասում են, որ նա կկատարի անցյալում տրված խոստումը` վերականգնել հարաբերությունները Բաշար Ասադի վարչակարգի հետ»:

Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան «դաշինքը»

Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համագործակցության եռակողմ ձեւաչափ են գործարկել: Այդ մասին Պուտինի հետ բանակցությունների արդյունքում հայտնել է Էրդողանը: Հենց միայն այդ ֆրազը բավարար է, որպեսզի պաշտոնական Երեւանին ստիպեն լավ մտածել: Հատկապես` Բաքվի գագաթնաժողովի լույսի ներքո:  «Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդների միջեւ բարձր մակարդակի շփումների աշխուժացումը նախաբան կդառնա Մոսկվայում օգոստոսի  10-ին նշանակված եւս մեկ նշանակալի հանդիպման համար`  նախագահ Պուտինի` իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման», գրում է «Կոմերսանտը»: Տարածաշրջանային առաջնորդների` մեկը մյուսի հետեւից պլանավորված հանդիպումները   նախագահ Պուտինի հետ կարող են մեկ շղթայի օղակները լինել. միաժամանակ դիվանագիտական մարաթոնի արդյունքը պետք է դառնա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման նախադրյալների ստեղծումը, նշում է պարբերականը: «Հուլիսի երկրորդ կեսին Երեւանում ընթացած զինված հակամարտությունը ցուցադրել է արմատական տրամադրությունների աճը եւ նախագահ Սարգսյանի դիրքերի թուլացումը: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է արտաքին վճռորոշ խաղացողների աջակցությունը, որոնք ի վիճակի են նրա վարչակարգի պահպանման երաշխավորը դառնալ:  Ռուսաստանից բացի, Հայաստանի համար անսպասելիորեն նման խաղացող կարող է դառնալ նրա անհաշտ ընդդիմախոսը` Թուրքիան», - կարծում են հրապարակման հեղինակները:

Դատելով զարգացումներից, պաշտոնական Երեւանը պետք է շտապի, որպեսզի կերված զինվոր չդառնա այս բարդ եւ խճճված շախմատային գեոպոլիտիկ խաղում:  

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ