News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցային սեղանին չկա որեւէ փաստաթուղթ, որը տարածքների հանձնման հարց պարունակի: Այդ մասին   NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգ ունեցող Արման Նավասարդյանը` մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները եւ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:   

Նրա խոսքով, հենց սկզբից էլ հայկական կողմից տարածքների հանձնման հարցը բլեֆ էր:  «Բլեֆ էր այն տեսանկյունից, որ մինչ օրս նման բան չկա: Գուցե նման տարբերակ քննարկվել է աշխատանքային հանդիպումների ընթացքում, բայց դիվանագիտության մեջ կարեւորը վերջնական արդյունքն է: Նման բան այսօր չկա: Ես մտածում եմ, որ այս պահին այդ հարցերում թայմաուտ է վերցվել», - նշել է Նավասարդյանը: Փոխզիջման մասին, ընդգծել է նա, խոսք չի կարող լինել:  «Այն, ինչ ասել է Պուտինը (այն մասին, որ հաղթողներ եւ պարտվածներ չեն լինի), ընդամենը գեղեցիկ խոսքեր են: Դա, կարծում եմ, ավելի շուտ հարցի քարոզչական մասն է, քան կոնկրետ իրավիճակ: Որովհետեւ կողմերի դիրքորոշումը տրամագծորեն հակադիր է: Բաքուն համաձայն չէ նույնիսկ փոխադարձ զիջումների», - արձանագրել է Արման Նավասարդյանը: Ադրբեջանական կողմը, պարզաբանել է նա, պնդում է տարածքների հանձնումը եւ այն, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում:  «Իսկ հայկական կողմը համաձայն չէ դրան: Եթե դրվի տարածքների հարցը, ի՞նչ կասեն Շահումյանի, Մարտակերտի ղարաբաղյան տարածքների վերաբերյալ: Եվ, Աստված չարասցե, եթե կողմերը ընդհանուր հայտարարի չգան, դա կարող է նոր ռազմական գործողությունների հանգեցնել: Իսկ դա շահավետ չէ խոշոր խաղացողներից ոչ մեկին», - նշել է Նավասարդյանը: Մասնավորապես, հավելել է նա, Ռուսաստանի համար շատ կարեւոր հարց է` բացառել տարածաշրջանում ռազմական բախումը, հաշվի առնելով իր տարածքում իսկ իրերի ներկայիս վիճակը:  «Եվ այն, որ Պուտինը վերջերս կտրուկ սկսել է կովկասյան դիվանագիտական գործողություններ, հենց այդ մասին է վկայում», - ամփոփել է Արման Նավասարդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ