News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով սպանված հայուհու մարմինը տեղափոխել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը։

34-ամյա հայուհուն հուղարկավորել են Երեւանում: Նշենք, որ Հայաստանում բնակվում են նրա հարազատները, իսկ ամուսինն ու մանկահասակ երեխան Ֆրանսիայում են:

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով երկու հայ է զոհվել: Նրանցից մեկը՝ 34-ամյա Մ. Գ.-ն Հայաստանի քաղաքացի էր, մի քանի տարի առաջ էր տեղափոխվել Ֆրանսիա, ամուսնացած էր, մանկահասակ երեխա ուներ: Մյուսը Ռոման Եկմալյանն էր, Վրաստանի քաղաքացի, որը Նիս էր մեկնել՝ հանգստանալու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։

Պաշտոնական տեղեկություններով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ