News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ:

Ներկայումս ընթանում է ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցների հավաքման եւ ստուգման գործընթացը: Դրա շրջանակներում, մասնավորապես, նախաքննական մարմնի կողմից նշանակվել են 87 փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, տոկսիկոքիմիական, դատաքիմիական, դատաապրանքագիտական, դատաքրեագիտական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատանյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական եւ դատագենետիկական:

Նկատի ունենալով սույն քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը եւ հաշվի առնելով իրավական ընթացակարգերում հատուկ գիտելիքների կամ հմտությունների օգտագործման կարեւորությունը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հորդորում է դատավարության այն մասնակիցներին, ում իրավաչափ շահերին առնչվում են նշանակված փորձաքննությունները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մասնակցել դրանց կատարմանը, ներառյալ՝ ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, բացարկ հայտնել փորձագետին, միջնորդել, որ փորձագետ նշանակվի իրենց մատնանշած անձանց թվից, փորձագետին առաջադրել լրացուցիչ հարցեր եւ այլն:

Նշանակված փորձաքննությունների արդյունքների եւ դրանց կապակցությամբ ձեռնարկվելիք հնարավոր գործողությունների մասին կհայտնվի լրացուցիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ