News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Բանակում տիրող մթնոլորտը շատ վտանգավոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի գործոնը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ «երբ բանակի գեներալները շրջում են 100 հազար դոլարանոց ջիփերով, զբաղվում են կաշառակերությամբ եւ սեփական հարստացմամբ, բանակը չի կարող առողջ լինել»:

Նրա խոսքով, վերջին շրջանում բանակում կատարվող իրադարձությունները վկայում են նրա ապականման մասին: Զուրաբյանը նշել է, թե բանակի վրա ազդում է նաեւ երկրի տնտեսական վիճակը: «Երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամի հիմնական պատճառը կոռուպցիան է: Ըստ էության, Հայաստանում տեղի է ունեցել հետեւյալը. իշխանությունն ուղղակի զավթված է ավազակախմբի կողմից եւ օգտագործվում է իշխանահպատակների հարստացման համար: Եթե վերլուծենք կենտրոնական բանկի որոշումները, պարզ է դառնում, որ տնտեսական խթանման տրամաբանություն չկա: Այս պահին, արտահանումը չորս անգամ փոքր է, քան ներմուծումը, եւ այդ վիճակում իշխանությունները շարունակում են դրամի արհեստական ամրապնդումը: Դա նշանակում է, որ կառավարությունում կամ ապուշներ են՝ առանց նվազագույն գիտելիքների, կամ նրանք բավականաչափ խելոք են եւ օգտագործում են իրենց գիտելիքները միայն ներմուծող օլիգարխների հարստացման համար»,- պարզաբանել է Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի` ամենավառ օրինակը Գագիկ Խաչատրյանն է՝ պետեկամուտների կոմիտեի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել…
Շարժում կոչվածը մարել է մայիսի 9-ին, «տապանաքարը» դրված է. Տարոն Չախոյան
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը…
Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով. մեզ 100.000 մարդ է պետք. «Սրբազան պայքար»
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի...
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
Ամենաշատ