News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է հայտարարվել: Այդ մասին նա անձամբ հայտնել է Կորցխելի գյուղում իր ընտրողներին, հայտնում է  «Գրուզիա Online»-ը:  

«Չորրորդ տարին է, ինչ ես առաջին տիկին չեմ եւ կողքից հետեւում եմ նրան, ինչ տեղի է ունենում Վրաստանում: Սովորում եմ, բարեգործությամբ եմ զբաղվում, բայց հիմնականում դա սպասման ռեժիմ է` բոլորի համար, ոչ միայն ինձ:  Ժողովրդի համար, որը մուրացկան է դարձել եւ տնտեսական վիճակի վատացում է արձանագրում: Ինչպես նաեւ ներդրողի համար, որը փող չի ներդնում այնպիսի երկրում, որտեղ ապագայի տեսլական չկա եւ չի երեւում, թե դեպի ուր է գլորվում այդ երկիրը եւ սպասում են, թե երկիրը երբ է հանձնվելու Ռուսաստանին:  Այժմ նրանք զբաղված են Ուկրաինայում, հետո դարձյալ կվերադառնան մեզ մոտ: Նոր կառավարությունը կարող էր աշխատել այս չորս տարվա ընթացքում: Միշան երկրում չէր, ո՞վ էր նրանց խանգարում:  Եթե չէին ուզում շարունակել լավ նախագծերը, թող իրենց իմացածով անեին: Ինչ-որ բան արվե՞լ է: Ես չեմ տեսնում: Ավելի վատ է դարձել, լիակատար լճացում է, երկիրն աղքատության մեջ է: Եվ ոչ միայն իմ, այլեւ բոլորի սիրտն է ցավում: 

Ես շատերի հետ եմ խոսել: Ի՞նչ անել: Չեմ ուզում պասիվ նստել տանը, չեմ ուզում սպասել, ուզում եմ ինչ-որ բան անել: Շատերն ասացին. քեզ քաղաքականություն պետք չէ, դա կեղտ է, վարկաբեկում, սկանդալներ: Դա դժբախտություն է եւ ցեխ:  Գիտեմ, ես էլ մարդ եմ եւ, բնականաբար, ինձ անհանգստացնում է, որ երկիրը կարող է դարձյալ անհետանալ քարտեզից, ինչպես դա 90-ական թվականներին էր: Մեզ պե՞տք է դա: Ինձ անհանգստացնում է Վրաստանի զարգացումը: Ընդհանուր առմամբ, շատերն են այդպես ասել. «Դուք ուժ ունեք, մաքուր խիղճ, մաքուր սիրտ, որ մտնեք քաղաքականություն: Իհարկե, ինձ համար շատ բարդ էր վերջին ամիսներին, շատ բարդ էր, դա շատ բարդ որոշում էր», - հայտնել է Սանդրա Ռուլովսը:

Նա նաեւ   հավաքվածներին մեգրելերեն հայտնել է, որ որոշել է Զուգդիդիում պատգամավոր առաջադրվել: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ