News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ադրբեջանի չորս քաղաքացիների, որոնց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ: Ձերբակալության մասին տեղեկությունը տարածել են Ադրբեջանի ՊԱԾ –ն ու Գլխավոր դատախազությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանի հանրապետությունում բջջային կապի ծառայություններ մատուցող ընկերությունների դիմումների հիման վրա ձերբակալվել են երկրի քաղաքացիներ, որոնց կասկածում են օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենսդրության խախտումների ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ կապակցված հանցագործությունների մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դրանում ասվում է, որ ձերբակալվածները աշխատել են բջջային կապի զանազան ընկերություններում ու բազմաթիվ բաժանորդների մասին անձնական տեղեկություններ են ապօրինաբար փոխանցել մի շարք անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ