News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, քիչ առաջ դադարեցրել է հացադուլը։ Այս մասին նա այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտարարել է «Ազատության» հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում (ֆոտոռեպորտաժ)։

«Երեք օր հացադուլի մեջ եմ եղել՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի եւ ՀՀ քաղբանտարկյալների։ Արդեն ազատ են արձակվել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը։ Հիմա արդեն, կարծես,  պահանջը մասամբ իրագործվել է, իսկ ՀՀ բոլոր քաղբանտարկյալների ազատության համար իմ պայքարը ուժեղ ձեւով կշարունակեմ Դավիթ Սանասարյանի հետ։ Սերժ Սարգսյանի  համար իմ նման, մեր նման պայքարող քաղաքացիների կյանքը արժեք չէ, բայց ես չէի ցանկանում տանը նստել, կոչեր անել ու քայլ չանել։ Եռօրյա հացադուլս պատրաստվում էի շարունակել մինչեւ Դավիթին ազատ արձակելը, բայց նրա ազատվելուց հետո, կարծում եմ, տուն գնալու ժամանակն է»,- հայտարարել է Շահեն Հարությունյանը։

Նշենք, որ մինչեւ Շահեն Հարությունյանի ելույթը  «Հայազն» կուսակցության նախագահ Արմեն  Հովհաննիսյանը կոչ էր արել Շահեն Հարությունյանին եւ անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ