News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նյութերում օրինական հիմքեր չի գտնի իրեն հայրենիք արտահանձնելու համար: Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը:

«Չեմ կարծում, թե Ամերիկան նման սխալ որոշում կկայացնի եւ կբախվի համաշխարհային հասարակական կարծիքին: Դա հավանական է միայն այն դեպքում, եթե հասարակական կարծիքը մոլորեցնեն մերկապարանոց հավաստիացումներով: Թուրքիան արդեն ինձ կալանավորելու համար հարցում է ուղարկել, սակայն, եթե հավատանք իմ աղբյուրներին, ԱՄՆ դատարանը մերժել է այն»,- պատմել է Գյուլենը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի ուղարկած նյութերում ոչ մի հիմք ու իրավաբանական տեսակետից նշանակալի մեղադրանք չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ