News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չինաստանում պաշտոնապես բացվել է ախարհի ամենաերկար ապակյա կամուրջը, հայտնում է China News Service-ը:

Կամուրջը ձգվում է Հունան նահանգի Չժանձյաձեի Ազգային պարկի Գրանդ Կանյոնի վրայով:

Կամրջի երկարությունը 430 մ է, լայությունը՝ 6 մ: Այն ձգվում է երկրից 3 մ բարձրության վրա: Ռեկորդակիր կամուրջն ունի ապակյա եռաշերտ 99 գերկայուն աղյուս: Շինարարության արժեքը կազմել է 3.4 մլն դոլար:

Այս պահին այցելուների համար կամրջի վրա գտնվելու ժամանակը սահմանափակ է: Սահմանափակ է նաեւ կամրջի վրա միաժամանակ գտնվող մարդկանց թիվը: Դրա վրա միաժամանակ կարող է կանգնել 600 մարդ: Նախկինում հաղորդվում էր, որ կամուրջը կարող է դիմանալ միաժամանակ մինչեւ 800 մարդու ծանրությանը: Մեկ օրում կամուրջը կարող է այցելել 8 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ